Լոռու մարզում հունվարի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած գողության փորձի և իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է 1993թ. ծնված Ռ. Ռստակյանը, տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ` դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: