«Մեր բանակը տարածաշրջանում մրցունակ բանակ է», - Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Կարծում եմ, որ մեր բանակի այսօրվա մարտունակությունը թույլ է տալիս ասելու, որ բանակը տարածաշրջանում փոխգործունակ բանակ է, մրցունակ բանակ է և նաև մեր բանակը հաղթանակած բանակ է, ինքն ամեն օր մեր սահմաններում՝ Արցախում, շփման գծում իր առջև դրված քննությունը հանձնում է գերազանց կերպով», - ասաց նախարարը՝ շնորհավորելով բոլորին Հայոց բանակի 24-ամյակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ և ցանկանում եմ, որ բոլորս անենք ամեն ինչ մեր բանակը համաժողովրդական բանակի վերածելու համար, մեր ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար», - ասաց նախարարը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց. - «Մեր բանակը ապահովում է մեր հայրենիքի անվտանգությունը։ Մեր բանակը մեր ժողովրդի համար հպարտություն է»։
Մանրամասներն՝ ավելի ուշ