Մատչելիության հղումներ

Դաբաղի նոր պատվաստանյութը մինչև մարտ ամսվա վերջ կբերվի Հայաստան. ՍԱՊԾ


Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովի գլխավորությամբ, հունվարի 26-ին երկօրյա այցով ժամանել է Հայաստան:

Պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Արմեն Հայրապետյանի հետ և քննարկել հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակը, մասնավորապես կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների՝ այդ թվում դաբաղի կանխարգելմանն ուղղված քայլերը, հայտնում է ՍԱՊԾ-ի պաշտոնական կայքը:

«Այս համատեքստում կարևորվել է դաբաղի նոր տեսակի դեմ պայքարող պատվաստանյութի ձեռքբերման և հնարավորինս արագ պատվաստումներն իրականացնելու հարցը՝ հարևան երկրներում տարածված վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար: Բանակցություններն այս ուղղությամբ արդեն ավարտվել են, մրցույթն ամփոփվել է, և նոր պատվաստանյութը մինչև մարտ ամսվա վերջ կբերվի հանրապետություն»,- ասված է հաղորդագրությունում։

Նիկոլայ Վլասովը վերահաստատել է, որ ժամանակավոր արգելքը կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառում է, որը կիրառվում է միջազգային չափանիշներին համահունչ՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության սկզբունքներով, և որ այն չի սահմանափակում վերամշակված մսամթերքի և կաթնամթերքի արտահանումը ՌԴ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG