Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների, կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների կատարման ընթացքին։ Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները, գոհունակությամբ նշեց ՀԱՊԿ-ում հայկական նախագահության կողմից իրականացվող ծավալուն աշխատանքը»,- հայտնում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։
Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան նաև քննարկել են կազմակերպության օրակարգային հարցերը, անդրադարձել Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներին։