Մատչելիության հղումներ

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ի 20 փոխնախագահներից մեկն է


ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյան
ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) այսօր՝ ձմեռային նստաշրջանի բացմանը ընտրել է իր փոխնախագահներին, որոնց մեկը Հերմինե Նաղդալյանն է։

Վեհաժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ԵԽԽՎ-ի փոխնախագահի պաշտոնում Ռուսաստանի և Իսպանիայի տեղերը դեռ թափուր են մնում։ Մյուս փոխնախագահները ներկայացնում են Լեհաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆինլանդիան, Վրաստանը, Դանիան, Հունաստանը, Թուրքիան, Ալբանիան, Անդորրան, Հունգարիան, Մակեդոնիան, Մոլդովան, Նիդերլանդները, Ֆրանսիան և Նորվեգիան։

Վեհաժողովի պաշտոնական կայքը նաև տեղեկացնում է, որ 20 փոխնախագահները ամեն տարի ընտրվում են նստաշրջանի մեկնարկին ու մնում են այդ պաշտոնում մինչև մյուս նստաշրջանի բացումը։ Սակայն եթե փոխնախագահներից մեկի պատվիրակությունում անդամները փոխվում են նստաշրջանի ընթացքում, նա ևս չի շարունակում իր պաշտոնավարումը։

ԵԽԽՎ-ի նախագահ է ընտրվել իսպանացի Պեդրո Ագրամունտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG