Զինված խմբի գործով մեղադրվող՝ «Ռադիո Մարիամ» ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Թորոսյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը:
Ըստ փաստաբանի՝ դատարանը նման որոշում է կայացրել նախաքննական մարմնի միջնորդությամբ:
Միաժամանակ, Հակոբյանը նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները մնում են նույնը՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելը և ապօրինի զենք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: