Մատչելիության հղումներ

Գորիսի բնակչին մեղադրանք է առաջադրվել այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար


Arm
Arm

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիս քաղաքի թիվ 37/09 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննչական կոմիտեն հայտնում է՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գորիսի բնակիչ Ա. Գյուրջյանը, ընդգրկված լինելով թիվ 37/02 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում թիվ, կատարել է իր քվեարկությունը, հետո նույն օրը ավելի ուշ կրկին փորձել է քվեարկել այլ անձի փոխարեն։

«Սակայն Գյուրջյանը իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հանձնաժողովի անդամը նրա անձնագրում նկատել է հանրաքվեին արդեն մասնակցած լինելը հավաստող դրոշմակնիքի հետքը։ Ա. Գյուրջյանը, վերցնելով անձնագիրը, լքել է ընտրատեղամասը՝ թողնելով ծրարով քվեաթերթիկը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Գյուրջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով»,- ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG