Մատչելիության հղումներ

2015-ին հայկական կողմում գրանցվել է զինծառայության հետ կապված 57 մահ


Դրանց գերակշիռ մասը հետևանք է հակառակորդի կողմից շփման գծում կատարված գործողությունների:

Հայաստանի զինված ուժերում և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում 2015 թվականին գրանցվել է զիծառայողների մահվան 57 դեպք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հաշվի առնելով դաշտում հնչող տարատեսակ թվերը, երբեմն դրանց հանիրավի շահարկումը, որոշեցինք ներկայացնել ԶՈւ-երում 2015թ. գրանցված մահերը՝ ըստ պատճառների: Տվյալները ամփոփված են հաշվի առնելով նաև քննության գործընթացները, հստակ որակումները և այլն:

2015թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂՀ ՊԲ-ում գրանցվել է զինվորական ծառայություն անցնելու հետ կապված 57 մահ, որոնց հիմնական պատճառներն են՝ հակառակորդի կողմից շփման գծում սպանությունները (դիպուկահարների կրակոցներ, դիվերսիոն և այլ գործողություններ)` 38 մահ, ավտովթարը` 2, հիվանդությունը` 2, սպանությունը` 1, ինքնասպանությունը և ինքնասպանության հասցնելու դեպքերը՝ 6, դժբախտ պատահարները՝ 4, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով մահերը՝ 3, ականի պայթյունը՝ 1»,- փոխանցում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG