Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի, Մարալիկի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները, Սոթք-Քարվաճառ, Մադինա-Վերին Գետաշեն, Գավառ-Սևան, Մաստարա-Գառնահովիտ, Մելիքգյուղ-Ալագյազ, Ապարան-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները:
Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի հատվածում, բուք է:
Ձյուն է տեղում Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Կոտայքի և Շիրակի մարզերում:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է կցորդիչով բեռնատարներից բացի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: