Այսօր Հայաստանի հիվանդանոցներից ապաքինմամբ դուրս է գրվել սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 148 մարդ, որից 120-ը` մինչև 18 տարեկան: Նրանցից 37-ի մոտ ախտորոշված էր թոքաբորք (21-ը` մինչև 18 տարեկան):
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ H1N1 վարակով երեք հիվանդ այսօր վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ։
Բժիշկներին հաջողվել է արհեստական շնչառական սարքի միացված մեկ այլ հիվանդի դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից: Այժմ հիվանդի վիճակը բարելավվել է, ասված է հաղորդագրությունում։