Հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է հարաբերական անդորրը:
Նշված ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հիմնականում կիրառել է հրաձգային զինատեսակներ, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը վստահեցնում է, որ ողջ առաջնագիծը գտնվում է Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի լիարժեք վերահսկողության տակ: