Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Հայաստանը լայնածավալ բարեփոխումների նոր փուլ է մտնում


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերին են անդրադարձել նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Եվրոպական միության հետ համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Եվրամիության աջակցության համար, ընդգծելով, որ հատկապես Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանը լայնածավալ բարեփոխումների նոր փուլ է մտնում:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ-ի կողմից բարեփոխումներին տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական՝ նկատի առնելով մինչ այժմ ցուցաբերված աջակցության արդյունավետությունը երկրի համար:

Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ 2016 թվականը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին նոր որակ կհաղորդի, և մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն ՀՀ-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները:

Դեսպանը վերահաստատել է Եվրամիության հետաքրքրվածությունը՝ Հայաստանին օժանդակելու համագործակցության զարգացման և բարեփոխումների իրականացման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG