Ազգային ժողովն այսօր առավոտյան ստացել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը: Այդ մասին «Ազատությանը» հայտնեցին խորհրդարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք՝ Անդրեասյանը իր հրաժարականի մասին հայտարարեց երեքշաբթի օրը:
Ըստ օրենքի, օմբուդսմենի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը: