Մատչելիության հղումներ

Ուժի մեջ են մտել Թուրքիայի դեմ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցները


«Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները բուլդոզերներով ոչնչացրել են 225 կիլոգրամ թուրքական մանդարին։

Ռուսաստանում հունվարի 1-ից սկսել են գործել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները։

Անցած շաբաթ Ռուսաստանի Ստավրոպոլի մարզի Ժելեզնովոդսկ քաղաքի մոտակայքում «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ գյուղատնտեսական վերահսկողական ծառայության աշխատակիցները բուլդոզերներով ոչնչացրել էին 225 կիլոգրամ թուրքական մանդարին, որը Ռուսաստան էր ներմուծվել հունվարի 4-ին։

Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի կառավարությունը հրապարակել էր պատժամիջոցների տակ ընկնող ապրանքների ցանկը, որտեղ, մասնավորապես, նշված են բոլոր մրգերը, բանջարեղենը և թռչնի միսը։

Հունվարի 1-ից դադարեցվում է Թուրքական գյուղմթերքի ներկրումը Ռուսաստանի տարածք։ Այլևս չի գործի նաև երկու երկրների միջև ազատ վիզային ռեժիմը։

Թուրքական ընկերություններին և Թուրքիայի քաղաքացիներին հունվարի 1-ից արգելվում է Ռուսաստանի տարածքում շինարարական և հյուրանոցային բիզնես ծավալել։

Ուժի մեջ է մտել նաև այսպես կոչված բացառությունների ցանկը, որում ընդգրկված են 53 ընկերություններ․ դրանց հնարավորություն է տրվել շրջանցել կիրառվող պատժամիջոցների զգալի մասը։

Անցած տարի Ռուսաստանում բուլդոզերներով ոչնչացնում էին Եվրամիությունից ներմուծված մթերքը, մասնավորապես՝ միրգն ու բանջարեղենը։ Այսօր արդեն հերթը հասել է թուրքական մթերքին, թեև մինչ այդ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում էին, որ չեն ոչնչացնի թուրքական մթերքը, այլ պարզապես թույլ չեն տա ներմուծել այն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG