Մատչելիության հղումներ

Սիրիացի լրագրողի սպանության գործով Թուրքիայում 3 մարդ է ձերբակալվել


Նաջի Ջերֆը, արխիվ
Նաջի Ջերֆը, արխիվ

Թուրքիայում երեք մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են սիրիացի լրագրող Նաջի Ջերֆի սպանության մեջ:

Ընդդիմադիր «Հինտա» ամսագրի գլխավոր խմբագիրը սպանվել է անցյալ ամսվա վերջին:

Թուրքիայի պետական մամուլը հայտնում է, որ հունվարի 9-ին դատարանի որոշմամբ կասկածյալները կալանավորվել են: Նրանց անունները չեն բացահայտվում:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել է, որ Նաջի Ջերֆը փաստավավերագրական ֆիլմ էր նկարահանել «Իսլամական պետության» խմբավորումների վայրագությունների մասին, ինչից հետո սպառնալիքներ էր ստացել:

Վերջին ամիսներին Թուրքիայի տարածքում սիրիացի երեք լրագրող է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG