Ռուսաստանում բլոգերների մի խումբ հայտարարել է, թե փաստաթղթային ապացույցներ ունի այն մասին, որ Ռուսաստանն արգելված կասետային ռումբ է կիրառել Սիրիայում օդային հարձակումների ժամանակ:
Անցած ամիս այդ մասին զեկույց էր հրապարակել Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը, սակայն Ռուսաստանը հերքում է, թե նման զինամթերք է կիրառել: