Մատչելիության հղումներ

ԱՆ. Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա


Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա: Այդ մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ արձանագրվում է սեզոնային բնականոն աճ, որը պայմանավորված է եղանակային ջերմաստիճանի կտրուկ իջեցմամբ, ինչպես նաև տոնական օրերին մեծ շփումներով:

Նախարարությունը սակայն տեղեկացնում է, որ դիտվում է թոքաբորբերով դեպքերի ավելացում, ինչն, ըստ նախարարության, ուշ դիմելիության և ինքնաբուժման հետևանք է:

«Այս պահի դրությամբ սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացված 355 հիվանդ բուժում է ստանում հանրապետության բժշկական կենտրոններում, նրանցից 321-ը` 0-18 տարեկան: Այսօր հանրապետությունում շրջանառում է սեզոնային գրիպի Ա տեսակի N1H1 ենթատեսակը (խոզի գրիպ): Կարևորելով վերը նշվածը ևս մեկ անգամ կոչ ենք անում բժշկական օգնության դիմել ժամանակին, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG