2013 թվականին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը որոշել է փոխել Հայաստանի մայր օրենքը՝ Սահմանադրությունը: Սակայն այն ժամանակ դեռ ոչ ոք չէր ակնարկում խորհրդարանական համակարգին անցնելու մասին: Ավելին, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնիսկ հայտարարեց, որ օրակարգում նման հարց դրված չէ:
Մեկ տարի անց, սակայն, իշխանություններն արդեն խոսում էին խորհրդարանական համակարգին անցնելու մասին: