Նրանք դատապարտվել էին բռնության կոչերի և ահաբեկչության համար:
Մահապատժի ենթարկվածներից 45-ը Սաուդյան Արաբիայի հպատակներ էին, մեկը Եգիպտոսի քաղաքացի է և մեկը` Չադի:
Երկրի ներքին գործերի նախարությունը հայտնել է, որ մահապատիժներն ի կատար են ածվել այսօր 12 տարբեր վայրերում:
Անցած տարի Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել 157 մարդ, 2014-ին` 90 մարդ: