«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի համաձայն՝ այս տարի առնվազն 67 լրագրողներ են սպանվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:
«Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպության տվյալներով էլ՝ 29 լրագրողներ սպանվել են «Իսլամական պետության» զինյալների կողմից: Նրանց թվում են Փարիզում «Շառլի Էբդո» երգիծական հանդեսի խմբագրատան վրա հարձակման հետևանքով զոհված լրագրողները: