Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայում պատերազմական պայմաններում գործող մեկ տասնյակից ավելի հայկական վարժարանների տնօրինություններին, աշխատակիցներին ու սաներին, մաղթել արդյունավետ աշխատանք և մշտանորոգ եռանդ նրանց ազգանվեր և հայանպաստ գործունեության մեջ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: