Մատչելիության հղումներ

ՊԲ․ Պաշտպանական մարտի ընթացքում հայկական կողմից կրկին զինծառայող է զոհվել


Դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը։

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը», - ասված է հաղորդագրությունում։

Նախօրեին էլ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունները հետ մղելիս հայկական կողմից երկու զինծառայող էր զոհվել, բացի այդ, մահացու վիրավորվել էր ևս մեկ զինծառայող՝ իր կողմից նռնականետից կրակոց արձակելու հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG