Այսօր կեսօրին Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում, կսկսվի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական առաջին նիստը:
Սպանության համար մեղադրվում է ռուսական ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը:
Ամիսներ առաջ ռուսական կողմը հայկական կողմին փոխանցեց Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության գործը՝ բաղկացած 9 հատորից:
Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանը, հիշեցնենք, օգոստոսին 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացվող արտագնա նիստում Պերմյակովին մեղավոր է ճանաչել զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեջ և դատապարտել ընդհանուր առմամբ 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: