Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ ՊԲ-ն համարժեք պատասխանել է հակառակորդի նախահարձակ գործողություններին


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Դեկտեմբերի 15-ին և լույս 16-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 105 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (52 արկ), 82 (26 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 (3 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG