Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանը ընտրախախտումների թեման քննարկել է գլխավոր դատախազի հետ


Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին: Գլխավոր դատախազի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի առնչությամբ դատախազության իրականացրած գործողություններին և համապատասխան աշխատանքային խմբի կողմից իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ պատշաճ դատախազական հսկողությանն առնչվող հարցեր:

Գլխավոր դատախազը շեշտել է, որ հրապարակումների քանակն իրապես մեծածավալ է, բայց դրանցից որևէ մեկը անուշադրության չի մատնվում:

ԱՄՆ դեսպանը նշել է, որ իրենք նույնպես հետևել են ընտրությունների ողջ ընթացքին և իրավապահ համակարգի իրականացրած գործողություններին:

«Ես ողջունում եմ Գլխավոր դատախազության մտադրությունը վերջերս տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի հետ կապված խախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումները քննության առնելու և, որտեղ անհրաժեշտ է, համապատասխան իրավական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ», - նշել է Ռիչարդ Միլզը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր, դեսպան Միլզը նշել է, որ ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է գործակցել ՀՀ դատախազության հետ ինստիտուցիոնալ կոռուպցիայի դեմ պայքարի ու հակամրցակցային միջավայրի կարգավորման հարցերում, որպեսզի խաղի հավասար պայմանների ապահովմամբ խրախուսվեն օտարերկրյա ներդրումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG