Ռուսաստանի գլխավոր դատախազությունն առաջարկում է վերացնել ծայրահեղական կոչերի տարածելու համար որևէ կայք արգելափակելուց առաջ փորձաքննություն անցկացնելու պահանջը:
«Այն դեպքում, երբ ծայրահեղականության ակնհայտ հատկանիշներ պարունակող տեղեկատվական նյութերը կարող են հարուցել մեծ հասարակական ռեզոնանս, ակնհայտ է, որ անհրաժեշտ է կանխել դրանց տարածումը, փորձագիտական քննություն անցկացնել չի պահանջվում», - ասվում է առաջարկի տեքստում:
Կայքի արգելափակման մասին որոշումը կարող է կայացվել գլխավոր դատախազի կամ դաշնային շրջաններում նրա տեղակալների կողմից:
2014 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ է մտել դաշնային օրենք, ըստ որի տեղեկատվական կայքերը կարող են արգելափակվել, եթե տարածում են մասսայական անկարգությունների, ծայրահեղական գործողությունների և մեծածավալ հանրային միջոցառումների մասնակցելու կոչեր: