Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է խիստ հակադարձել ռուս զինվորականներին Սիրիայում սպառնալու դեպքում:
Ռուսաստանի նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել պաշտպանության նախարարությունում՝ կոլեգիայի նիստի ժամանակ:
Ռուսական խմբավորմանը սպառնացող ցանկացած թիրախ ենթակա է անհապաղ ոչնչացման, հայտարարել է Պուտինը: