Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ազատազրկման որոշումը փոխարինեց հինգ տարվա պայմանական ազատազրկմամբ և հենց դատարանի դահլիճից ազատ արձակեց նրան։
Լեյլա Յունուսն անմիջապես դատարանից գնաց՝ ծաղիկներ դնելու մոր գերեզմանին։
Յունուսների ընտանիքի ընկերը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը փոխանցել է, որ իրավապաշտպանն այս պահին իրեն շատ թույլ է զգում։ Փոքր-ինչ կազդուրվելուց հետ, կհանդիպի լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Հիշեցնենք՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 8․5 տարվա ազատազրկման էր դատապարտել Լեյլա Յունուսին՝ խոշոր չափի մեքենայությունների, ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով: