Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արգենտինայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պերուում Հայաստանի դեսպան, նստավայրը` Բուենոս Այրես:
Հրամանագրի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։
Հիշեցնենք, Հարությունյանը Արգենտինայում Հայաստանի դեսպանն է 2014 թվականի դեկտեմբերի 31-ից։