Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ընտրացուցակներում Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների անունների առկայության վերաբերյալ տեղեկությունը ստուգվում է։
«Հրապարակ» օրաթերթում «Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների անունները ընտրացուցակներում լինելու և դրանց դիմաց ստորագրությունների առկայության վերաբերյալ...» հրապարակումը Շիրակի մարզի դատախազի կողմից ուղարկվել է քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանում՝ նյութեր նախապատրաստելու համար», - ասված է դատախազության հաղորդագրությունում: