Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ը չի ընդունում հանրաքվեի արդյունքները


«Նոր Հայաստան»-ի գիշերային երթը Երևանի փողոցներում, 7-ը դեկտեմբերի, 2015թ․
«Նոր Հայաստան»-ի գիշերային երթը Երևանի փողոցներում, 7-ը դեկտեմբերի, 2015թ․

«Նոր Հայաստան» շարժումը այսօր հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում, որտեղ կխոսեն հետագա անելիքների մասին։

Անցած գիշեր նախաձեռնությունը մի քանի ժամ շարունակ Երևանի կենտրոնում երթ էր անցկացնում, որն ավարտվեց Ազատության հրապարակում։ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց՝ պայքարը շարունակվում է։

«Մենք շարունակում ենք մեր շուրջօրյա անժամկետ նստացույցը», - հայտարարեց Սեֆիլյանը:

Հանրաքվեի արդյունքները «Նոր Հայաստան»-ի անդամները չեն ընդունում։ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ դրանք կեղծված են։ «Բոլոր գործիքները օգտագործվել էին ընտրակեղծիքների համար՝ բոլոր գործիքները անխտիր: Ընդհուպ մինչև տեղամասում հանձնաժողովի անդամին ծեծելը, ապա նաև՝ ոստիկանության բաժին տեղափոխելը», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:

Իշխանափոխության ծրագրից «Նոր Հայաստան»-ի անդամները չեն հրաժարվում։ Փոստանջյանի կարծիքով, բացի բողոքի ակցիաներից պետք է նաև համատարած անհնազանդության ակցիաներ իրականացնել։

«Պայքարը շարունակվում է, պայքարը մեկ օրվա չէ: Միևնույն է՝ մենք սրանով չէինք բավարարվելու: Մենք պետք է վերջիվերջո ազատվենք այս ապօրինի իշխանություններից: Միակ ելքը դա է», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով․ - «Հանրությունը միասնաբար «ոչ» է ասել: Այդ «ոչ»-ը ոչ միայն վերաբերում էր այդ կեղծ փաստաթղթին, այլ այդ «ոչ»-ը վերաբերում էր Սերժ Սարգսյանին: Այդ «ոչ»-ը պետք է դառնա համատարած բոլոր վայրերում: Բոլոր հարթակները պետք է օգտագործենք, որպեսզի այդ «ոչ»-ը դառնա իրականություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG