Մինչդեռ «Թրանսփարենսի Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդը պնդում էր, թե Հրազդանի ընտրատեղամասերից մեկում լցոնման փորձ է արձանագրել, ինքը դա արձանագրել է, և այնուհետև քվեարկությունը «եղել է նորմալ»:
Ավելի ուշ, արդեն «Ազատության» ներկայությամբ, այս նույն ընտրատեղամաս ժամանեց ԲՀԿ պատգամավոր Դավիթ Քոչարյանը, ով մոտ տասը րոպե ազատ ելումուտ էր անում ու հանձնաժողովի նախագահից հետաքրքրվում, թե ինչպես է ընթանում քվեարկությունը:
Հարցին, թե ինչ հարցեր է տալիս հանձնաժողովի նախագահին, Քոչայանը պատասխանեց․ - «Քեզ չվերաբերվող»: Մյուս հարցերին՝ ինչո՞ւ է եկել այս ընտրատեղամաս, եթե ընտրող չէ, Քոչարյանը բավական կոպիտ արձագանքեց․ - «Լավ եմ արել․․․ Դու ի՞նի գիտես ես ընտրող եմ թե չէ»:
Լեռնանիստ գյուղի 25/ 33 ընտրատեղամասում հանձնաժողովի ՀԱԿ անդամ Բաբկեն Բարեղամյանը «Ազատության»-ը պատմեց, թե ընտրատեղամասում միանգամից մի քանի ՀՀԿ-ականներ են եղել, որոնցից մեկը՝ Լեռնանիստի գյուղապետն անգամ մատ է թափ տվել ու սպառնացել:
«Գյուղապետը՝ Արտյոմ Հայրապետյանը փորձեց իմ հետ կոնֆլիկտի մեջ մտնել, չգրված օրենքներ էր բացատրում․․․ Ասեց՝ նենց մի արեք, որ վատ լինի: Արձանագրություն եմ կազմել, նախագահին տեղյակ պահելով, ներկայացրել եմ քարտուղարին, քարտուղարը հրաժարվել է արձանագրությունը գրելուց», - պատմեց ԲարեղամյանըԿարապետյան
Ի դեպ, հանձնաժողովը միայն մեր ներկայությամբ համաձայնեց գրանցամատյանում արձանագրել այս խախտումը:
Չարենցավանի ընտրատեղամասերից մեկում նկատեցինք, որ չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում են ծրարներն ու քվեաթերթիկները՝ տեսանելի վայրում չէր դրված: Ընտրատեղամասի ղեկավարը «Ազատության»-ն ասաց․ - «Սենյակն էլ տեսանելի վայր է, բայց հիմա միջանցք դուրս կվբերենք»:
Չարենցավանի ընտրատեղամասերից մեկում «ժառանգության» վստահված անձը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչն ուղղորդում է ընտրողներին․ - «Առավոտվանից խմբերով հավաքված․․․ նրա թևն են ընկնում, նրան ներս բերում, նրան ներս բերում․․․ Ես մտավախություն ունեմ, որ գիշերն էլի պտի լցնեն»:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյաննը այսօր հանրաքվեին չմասնակցեց: Նրա խոսնակի փոխանցմամբ՝ Ծառուկյանը ընտանիքի անդամներից մի քանիսի հետ Հայաստանում չէ: