Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Հաբեթյանն, ով Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ է, ահազանգում է իր կյանքին սպառնացող վտանգի մասին։
Նա «Ազատության»-ն ասաց, որ կրկնաքվեարկության դեպք է գրանցել և ցանկացել է արձանագրություն կազմել, սակայն Զառիթափի գյուղապետ, հանրապետական Խաժակ Դավթյանն իրեն սպառնացել է՝ ասելով, որ «Երևան չի հասնի», իսկ ՀԱԿ-ի մյուս դիտորդին էլ ասել է. - «Դու չես ապրելու»։
Հաբեթյանը փոխանցեց, որ հնչած սպառնալիքների մասին հայտնել է նաև ոստիկանություն, Հատուկ քննչական ծառայությունից եկել ու հարցաքննել են իրեն, սակայն միայն կրկնաքվեարկության մասով՝ անուշադրության մատնելով սպառնալիքները։