Մատչելիության հղումներ

Ժամը 11-ի դրությամբ Ոստիկանությունն ուսումնասիրում է խախտումների վերաբերյալ 31 ահազանգ


Ժամը 11-ի դրությամբ Ոստիկանությունն ուսումնասիրում է խախտումների վերաբերյալ ստացված 31 ահազանգերը:

Դրանց գերակշիռ մասը՝ 20-ից ավելին, լրատվամիջոցների հաղորդումներն են, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ճեպազրուցի ընթացքում հայտարարեց Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը:

5-ը, ըստ Ոստիկանության ներկայացուցչի, քվեարկությունն ուղղորդելու, 4-ական լրագրողական ու դիտորդական գործունեության խոչընդոտման, 3-ը՝ ընտրակաշառք տալու փորձի մասին են։ Կատարվում են համապատասխան ստուգումներ։ Ձերբակալվածներ չկան։

Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG