Երևանի թիվ 4/11 ընտրատեղամասում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Կարեն Թադևոսյանը «Ազատության» հետ զրույցում ահազանգեց, որ թիվ 75 միկրոավտոբուսը, դուրս գալով իր երթուղուց, խմբերով մարդկանց է բերում քվեարկության:
«Ազատության» հետ զրույցում ընտրատեղամասի մոտակայքում հայտնված 75 համարի ուղևորներն ասացին, որ 75 համարը արդեն 3 օր է՝ փոխել է երթուղին, մինչդեռ վարորդը հայտարարեց, թե պարզապես իր բարեկամներին է բերել քվեարկության:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Կարեն Թադևոսյանը պնդում է, որ սա «արդեն որերորդ երթուղայինն է, որ գալիս է»: