Այսօր ժամը 08:00-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ընդհանուր առմամբ գործում է 1997 ընտրատեղամաս:
Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2.550.323 ընտրող:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները հրապարակելու է դեկտեմբերի 7-ին մինչև ժամը 20:00-ն:
Սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն՝ «հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը»։