Մատչելիության հղումներ

Լայվբլոգ․ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե

Դեկտեմբերի 6-ին ժամը 08:00-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ընդհանուր առմամբ գործում է 1997 ընտրատեղամաս:

Այսօր ժամը 08:00-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ընդհանուր առմամբ գործում է 1997 ընտրատեղամաս:

Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2.550.323 ընտրող:

Կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները հրապարակելու է դեկտեմբերի 7-ին մինչև ժամը 20:00-ն:

Շիրակի մարզի թվով 29 տեղամասից սստացված նախնական տվյալները՝ այո - 3271, ոչ - 5794, անվավեր 445:

Զեյթունի թիվ 3/20 ընտրատեղամասում այս ժամի դրությամբ ձայների հաշվարկը դեռ չի սկսվել, որովհետև ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Հասմիկ Խաչատրյանը վատառողջ է:

Թեև նրա տեղակալը պնդում է, որ նախագահի պարտականություններն իրեն չեն փոխանցվում և առաջարկում է սպասել մինչև նախագահը լավանա, դիտորդները հայտարարում են, որ օրենքի պահանջն է հաշվարկը սկսելը:

Արարատ քաղաքի թիվ 18/2 տեղամասում ոչ է քվեարկել 471 ընտրող, այո՝ 289:

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ այո է քվեարկել 229 ընտրող, ոչ՝ 7:

Էլեկտրոնային եղանակով քվեարկել են ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամները:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG