Մատչելիության հղումներ

Լայվբլոգ․ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե

Դեկտեմբերի 6-ին ժամը 08:00-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ընդհանուր առմամբ գործում է 1997 ընտրատեղամաս:

Այսօր ժամը 08:00-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ընդհանուր առմամբ գործում է 1997 ընտրատեղամաս:

Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2.550.323 ընտրող:

Կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները հրապարակելու է դեկտեմբերի 7-ին մինչև ժամը 20:00-ն:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում քվեարկում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողների հարցին՝ ինչպիսի տրամադրությամբ է եկել քվեարկության, վարչապետը պատասխանեց՝ «բարձր»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քվեարկել է «հանուն մեր կայուն ապագայի և զարգացման»: «Ես համոզված եմ, որ օրը բարի է ժողովրդի համար, մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի հանրաքվեն անցնի ազատ, թափանցիկ, և հորդորել ենք բոլոր մեր թիմակիցներին՝ լինել անաչառ, որևէ մեկին չլսել, և մեր հորդորն է եղել՝ արջի ծառայություն չմատուցել», - ասաց իշխող կուսակցության «Այո»-ի շտաբի ղեկավարը՝ հավելելով․ - «Դա մեզ համար շատ կարևոր է, և մեր ժողովուրդը, մեր հասարակությունը թող որոշի «այո»-ն կամ «ոչ»-ը»: «Ազատության» հարցին, թե հետընտրական ինչ զարգացումներ են իշխանությունները սպասում՝ կապված ընդդիմության հետ, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց․ - «Մենք համագործակցելու ենք բոլորի հետ, և մեր խնդիրն է ուղղակի ստեղծել հարթակ, քննարկել մեր երկրի ապագան»: Նա չի կարծում, թե հանրաքվեից հետո լարվածություն կլինի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը հաղորդեց ժամը 11-ի դրությամբ ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը։

Ամենաակտիվը մասնակցությունը Սյունիքի մարզում է, ապա՝ Արարատի և Արմավիրում մարզում։ Ամենապասիվը շիրակցիներն են։ Երևանում ընտրությանը մասնակցել է ավելի քան 66 հազար ընտրող։ Ընդհանուր առմամբ, նախնական տվյալներով, քվեարկել է ավելի քան 201 հազար ընտրող կամ ընտրողների 7.84 տոկոսը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG