- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քվեարկել է «հանուն մեր կայուն ապագայի և զարգացման»: «Ես համոզված եմ, որ օրը բարի է ժողովրդի համար, մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի հանրաքվեն անցնի ազատ, թափանցիկ, և հորդորել ենք բոլոր մեր թիմակիցներին՝ լինել անաչառ, որևէ մեկին չլսել, և մեր հորդորն է եղել՝ արջի ծառայություն չմատուցել», - ասաց իշխող կուսակցության «Այո»-ի շտաբի ղեկավարը՝ հավելելով․ - «Դա մեզ համար շատ կարևոր է, և մեր ժողովուրդը, մեր հասարակությունը թող որոշի «այո»-ն կամ «ոչ»-ը»: «Ազատության» հարցին, թե հետընտրական ինչ զարգացումներ են իշխանությունները սպասում՝ կապված ընդդիմության հետ, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց․ - «Մենք համագործակցելու ենք բոլորի հետ, և մեր խնդիրն է ուղղակի ստեղծել հարթակ, քննարկել մեր երկրի ապագան»: Նա չի կարծում, թե հանրաքվեից հետո լարվածություն կլինի:
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում քվեարկում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողների հարցին՝ ինչպիսի տրամադրությամբ է եկել քվեարկության, վարչապետը պատասխանեց՝ «բարձր»:
- Հեղինակ՝ Նաիրա Բուլղադարյան
Իջևանի քաղաքապետը վստահ է, որ իր համաքաղաքացիների 70 տոկոսը «Այո» կքվեարկի