Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին պատկանող նավթային տերմինալներց մեկում նախօրեին բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 32 նավթագործ, փոխանցում է Reuters-ը:
Հաղորդվում է նաև, որ փրկարարներին հաջողվել է Կասպից ծովում տեղի ունեցած այդ աղետից փրկել 42 մարդու: Բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մարել: