Մատչելիության հղումներ

Սան Բերնարդինոյի հարձակումն «ահաբեկչություն էր»


Սան Բերնարդինո, 2-ը դեկտեմբերի, 2015թ․
Սան Բերնարդինո, 2-ը դեկտեմբերի, 2015թ․

Կալիֆորնիայի իրավապահները դեկտեմբերի 2-ին Սան Բերնարդինո ավանում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունը, որի հետևանքով սպանվել է 14 և վիրավորվել է 21 մարդ, այլևս որակում են ոչ թե սպանդ, այլ ահաբեկչություն։

Իրավապահները հաստատել են, որ Թաշվին Մալիքը, ով իր ամուսնու` Սայեդ Ֆարուքի հետ իրականացրել է մարդկանց գնդակահարությունները, սոցցանցերում տեղադրած գրառումներով իր հավատարմությունն է հայտնել «Իսլամական պետություն» անվամբ ահաբեկչական զինված կառույցին։ Ամուսինները ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում սպանվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG