Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Երկրի գրեթե բոլոր մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ, իսկ Սիսիան-Երևան ավտոճանապարհին՝ Գորայք գյուղի հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
Ըստ նույն աղբյուրի, դեկտեմբերի 4-ին, դեկտեմբերի 6-ին՝ առավելապես երկրի արևելյան շրջաններում, դեկտեմբերի 5-ին՝ շրջանների մեծ մասում ձյան տեսքով տեղումները կպահպանվեն, սակայն կդիտվի դրանց ինտենսիվության զգալի նվազում: Դեկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, դեկտեմբերի 4-ին, դեկտեմբերի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ին կա թույլ ձյան հավանականություն:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: