Մատչելիության հղումներ

Մոսկվան Անկարայից պահանջում է ներողություն խնդրել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանը սպասում է, որ Թուրքիան ներողություն կխնդրի երկու օր առաջ թուրք-սիրիական սահմանին Су-24 օդանավը կործանելու համար, կխոստանա պատժել մեղավորներին և կփոխհատուցի վնասը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահը այսօր օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պուտինը հավելել է, թե փաստը, որ պաշտոնական Անկարան մինչ այժմ չի արել վերոհիշյալը, տպավորություն է ստեղծում, որ «թուրքական ղեկավարությունը գիտակցաբար փակուղի է մտցնում ռուս-թուրքական հարաբերությունները»:

«Մենք բացարձակապես անբացատրելի ենք համարում նրանց դավաճանական հարվածը թիկունքից, ում մեջ տեսնում էինք գործընկերների և դաշնակիցների հակաահաբեկչական պայքարում», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Նա ասել է նաև, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ի հայտ գալը որոշ երկրների անգործության, ինչպես նաև այդ երկրների կողմից ահաբեկչությանն ուղղակիորեն սատարելու հետևանք է»։

Պուտինը հույս է հայտնել, որ «լայն միջազգային կոալիցիան կվերածվի հզոր ուժի, որը կաջակցի Սիրիայում ահաբեկչական կառույցների և խմբավորների վրա ուղղված ռուսական օդային գրոհներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG