Չի բացառվում, որ այսօր Թբիլիսիում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Այդ մասին լրագրողներին ասաց Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք՝ Վրաստանի մայրաքաղաքում ուրբաթ օրն անցկացվում է Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: