Մատչելիության հղումներ

Որդեկորույս մայրերի բողոքը թույլատրվեց միայն բանակցություններից հետո


Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերի հերթական բողոքի ակցիան, 19-ը նոյեմբերի, 2015թ․
Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերի հերթական բողոքի ակցիան, 19-ը նոյեմբերի, 2015թ․

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների հարազատները պահանջում են խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, պատասխան դեռևս չկա:

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների հարազատներն այսօր դարձյալ հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով արագացնել Ազգային ժողովում բանակում արձանագրվող մահվան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը:

Դեռևս հուլիսի 15-ին Սերժ Սարգսյանի աշխատակազմը այս խնդրով ծնողների ներկայացրած դիմումն ուղարկել էր Ազգային ժողով, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հարցը քննարկվել էր և անորոշ ժամանակով հետաձգվել:

Զինծառայողների ծնողներին այսօր ոստիկանները կրկին թույլ չէին տալիս անցնել նախագահական նստավայրին հարող մայթով։ Այս անգամ արգելքը ոստիկաններից մեկն այսպես բացատրեց. - «Չենք թողնում, քանի որ դուք մեր վստահությունը չարաշահել եք։ Թողել ենք, անցել եք, կանգնել եք նախագահականի դիմաց։ Ինչո՞ւ չեք անցնում դիմացի մայթ, էդքան պուճուր եք, չե՞ք երևում»։

Փողոցն անցնել փորձող մայրերից մեկը՝ 2007 թվականին բանակում մահացած Տիգրան Օհանջանյանի մայր Գոհար Սարգսյանը ահազանգեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ ՄԻՊ-ի գրասենյակի արագ արձագանքման խմբից ժամանեց Ռաֆայել Պողոսյանը՝ խոստանալով խոսել «պատասխանատու ոստիկանի հետ»:

Սարգսյանը պահանջեց բանակցությունները վարել ծնողների ներկայությամբ։ Մոտ 20 րոպե տևողությամբ բնակցություններից հետո ծնողներին թույլ տվեցին տեղափոխվել նախագահականին հարող մայթ: Քիչ անց ցուցարարներն այնտեղից էլ հեռացան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG