Մամուլը շարունակում է հետևել սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին: Որոշ լրատվամիջոցներ չեն բացառում, որ Ռուսաստանի ծավալած հակաահաբեկչական պայքարում Հայաստանը կարող է հայտնվել ահաբեկիչների թիրախի դերում: Թերթերի ուշադրությունից չի վրիպել նաև միջազգային շուկայում պղնձի գնի անկումը, ինչը բացասաբար կարող է անդրադառնալ Հայաստանի բյուջեի եկամուտների վրա: