Կոսովոյում ընդդիմության ներկայացուցիչները երեկ արցունքաբեր գազ են կիրառել խորհրդարանի նիստերի դահլիճում: Իշխող կոալիցիայի օրենսդիրները տեղափոխվել են այլ դահլիճ, որտեղ առաջին ընթերցմամբ ընդունել են բյուջեի նախագիծը:
Ընդդիմության աջակիցները նաև շշեր ու քարեր են նետել ոստիկանների վրա խորհրդարանի շենքից դուրս:
Ընդդիմադիրները արդեն մի քանի շաբաթ է փորձում են խափանել խորհրդարանի աշխատանքները՝ Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունները կարգավորող համաձայնագրի ընդունումը կանխելու համար: