Անցած գիշեր պայթյունի սպառնալիքի պատճառով Air France ավիաընկերության երկու չվերթներ վերահասցեագրվել են:
Լոս Անջելեսից և Վաշինգտոնից Փարիզ ուղևորվող ինքնաթիռները արտակարգ վայրէջք են կատարել ամերիկյան Սոլթ Լեյք Սիթի քաղաքում և կանադական Նովա Սքոթիա նահանգում: Մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, նշում է CNN-ը: