Մատչելիության հղումներ

Եվրոպայի Կանաչների կուսակցությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել


Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 2015-ի ապրիլի 24-ին
Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 2015-ի ապրիլի 24-ին

Եվրոպայի Կանաչների կուսակցությունը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ցեղասպանությունը դեռևս չճանաչած բոլոր երկրներին հրապարակայնորեն ճանաչել այն:

Կուսակցությունն ընդգծում է՝ այդ քայլը դրական կանդրադառնա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վրա և կնպաստի մարդկության հանդեպ հետագա հանցագործությունների կանխմանը:

Եվրոպայի Կանաչների կուսակցությունը համաեվրոպական քաղաքական կուսակցություն է, որը միավորում է շուրջ չորսուկես տասնյակ կանաչների կուսակցություններ Եվրոպայում և ներկայացված է Արևելյան Եվրոպայի գործընկերության երկրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG