Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է, որ ֆրանսիացի իրավապահների համատարած ստուգումների արդյունքում ձերբակալվել է 23 անձ, որոնք կասկածվում են «Իսլամական պետության» ծայրահեղական գործողություններին առնչություն ունենալու մեջ:
Նախարարը նաև հայտնել է, որ առգրավվել են զենքեր և ռազմամթերք: